Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ասել է, որ Կուբայից կիրակի օրը կվերադառնա հայրենի երկիր` սկսելու համար իր նախընտրական քարոզարշավը:
Reuters-ը տեղեկացնում է, որ Չավեսը հեռուստատեսային եթերում խոսում էր իր կառավարության անդամների հետ` ցույց տալու համար, որ ինքը, չնայած հիվանդությանը, ամբողջապես ունակ է ղեկավարելու կառավարությունը:
Նախագահը նաև ասել է, որ գալիք շաբաթների ընթացքում նա կսկսի քաղցկեղի դեմ քիմիաթերապիա անցնել, որի պատճառով, ամենայն հավանականությամբ, նրա առողջական վիճակը կթուլանա, իսկ դա այնքան էլ լավ չի անդրադառնա նրա նախընտրական շրջանի վրա:









































