Անգլիայի կաթոլիկ եկեղեցին քարոզարշավ է սկսել միասեռականների ամուսնությունը օրինականացնելու կառավարության որոշման դեմ:
Associated press-ը տեղեկացնում է, որ այսօր 2500 եկեղեցիներում կարդացել են եկեղեցու արքեպիսկոպոսների կողմից գրված նամակը, ըստ որի՝ իրենք կարծում են, որ նման փոփոխությունը կնվազեցնի ամուսնության կարևորությունը:
Նամակում ասվել է, որ կաթոլիկները պետք է պատասխանատվություն կրեն ամուսնության իրական արժեքը պահպանելու հարցում:
Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է բոլորին` առանց սեռական կողմնորոշման խտրականության, թույլ տալ ամուսնանալ, և վարչապետ Դևիդ Քեմերոնը բացահայտորեն աջակցել է ծրագիրը:
Շոտլանդական կաթոլիկ եկեղեցին առաջարկը «խելագարություն է» համարել:







































