Հունվարի 13-ը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է: Ամեն տարի Հայ Առաքելական եկեղեցին նշում է այդ տոնը, և առավոտյան ժամը 11-ին եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:
«Ըստ Մովսիսական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Տիրոջը թլփատեցին և անունը Հիսուս դրեցին»,- նշում է Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը:
Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերեն Մեսիային: