Ինչպես հաղորդում է BBC-ն, Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի օրը հերթական օդային հարձակումներն իրականացրին Գազայի հատվածում պաղեստինյան գրոհայինների ենթադրվող դիրքերի ուղղությամբ:
Իսրայելական հատուկ ծառայությունները վստահեցնում են, որ հակամարտության վերսկսման պահից ի վեր երկու երկրների սահմաններում ուրբաթ օրը Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռ է արձակվել:
Տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը անհանգստացրել է միջազգային հանրությանը: Վաշինգտոնը քննադատել է Գազայի «վախկոտ» հարձակումը, իսկ Արաբական պետությունների լիգան էլ իր հերթին քննադատելով Երուսաղեմի գործողությունները՝ օդային հարձակումներն անվանել է «իսկական սպանդ»:







































