Ռուսաստանի ընդդիմադիր «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը չի բացառել, որ ցույցի մասնակիցների մի մասն այսօր Նոր Արբատում հանրահավաքի ավարտից հետո գնա Պուշկինի հրապարակ:
«Պուշկինի հրապարակը մեր պայքարի խորհրդանիշն է, և ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հետագայում` մինչև մայիս, մինչև երդմնակալությունը մենք գանք այս հրապարակ»,- «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքում իր ելույթում կոչ է արել Ուդալցովը, ով հույս ունի որ մինչ մայիս ընդդիմադիրները կկարողանան համախմբել ՌԴ «մեկ միլիոն ազնիվ քաղաքացիների»:








































