Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մոսկովյան ակումբ վերադառնալուց հետո 2-րդ պաշտոնական խաղն անցկացրեց, «ԲԿՄԱ»-ի հետ 34-րդ տուրի շրջանակներում կայացած խաղից հետո ասաց, որ շարունակում է հարմարվել նոր կոլեկտիվին:
««Բանակայիններ»-ն ակտիվ սկսեցին խաղը, նրանք կարողանում էին գնդակը հասցնել իրենց արագ հարձակվողներին: Խաղի մեջ մտնելու համար ժամանակ էր հարկավոր, և 2-րդ խաղակեսն անցկացրինք համեմատաբար ավելի լավ:
Դեռևս ամբողջովին չեմ հարմարվել թիմի խաղաոճին: Օրինակ՝ գոլ բաց թողնելու ժամանակ ես ու պաշտպանը չհասկացանք միմյանց»,- Բերեզովսկուն մեջբերում է Чемпионат.com-ը:








































