Հազարավոր լիբիացիներ բողոքում են արևելյան Լիբիայի առաջնորդների կողմից ինքնավարություն հաստատելու որոշման դեմ:
Ցույցը սկսվել է այսօր՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ գլխավոր ցեղախմբերի առաջնորդները և ռազմական հրամանատարները հայտարարել էին, որ ինքնավարություն են հաստատում երկրի արևելյան հատվածում:
Նրանք ասել էին, որ իրենց որոշումը նպատակ չունի բաժանել երկիրը, այլ իրենք այդ կերպ փորձում են դադարեցնել արևելքի դեմ տարիներ շարունակվող խտրականությունը:
Բայց շատ լիբիացիներ անհանգստանում են, որ նման ինքնավար շրջանների ստեղծումը վերջիվերջո կկործանի երկիրը:
Բենղազի քաղաքում ցուցարարներն ինքնավարության մասին որոշումը համարել էին «բաժանման կոչ»:










































