Իսրայելի պաշտոնյան ասել է, որ Գազայի հատվածում այսօր Իսրայելը սպանել է Պաղեստինի գրոհայինների խմբակցության առաջնորդին՝ հարձակվելով նրա մեքենայի վրա:
Reuters-ը հաղորդում է, որ ևս մեկ մարդ է մահացել հարձակման հետևանքով, իսկ երրորդը վիրավորվել է: Պայթյունի հետևանքով մեքենան սկսել է այրվել, իսկ զոհվածները եղել են մեքենայի մեջ: Այս մասին հայտնել են ականատեսները:
Իսրայելի պաշտոնյան ասել է, որ սպանվածներից մեկը Զուհեի Ալ-Քեսին է եղել, ով «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» խմբի ղեկավարն էր, որը միավորում էր տարբեր գրոհային խմբավորումների զինված ակտիվիստներին:








































