Շուրջ 172 հազար մարդ Մալիում ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը զինյալ ապստամբ տուարեգների հարձակումների պատճառով: Վերջիններս Ազավադայի ազատագրության Ազգային շարժման անդամներ են:
Չորեքշաբթի օրը Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ՄԱԿ-ի հրատարակած տվյալների համաձայն` Մալիի ավելի քան 99 հազար բնակիչներ են փախել մոտակա երկրներ, առաջին հերթին`Մավրիտանիա, Բուրկինա Ֆասո և Նիգեր:
Դիտորդների կարծիքով` ապստամբների հարձակումը հանգեցրել է երկրում ոչ միայն հումանիտար վիճակի վատթարացմանը, այլև անվտանգության ոլորտում իրավիճակի բարդացմանը Մալիի հյուսիսային մի շարք շրջաններում ապրիլին նախանշված նախագահական ընտրութւյունների համատեքստում:
Տուարեգները քոչվոր ցեղեր են որոնք բնակվում են Սահարա անապատում: 1990-2000-ական թվականներին նրանք մեկ անգամ չէ, որ զինված պայքարի մեջ են մտնում աֆրիկյան որոշ հանրապետությունների, մասնավորապես Մալիի և Նիգերի կառավարական ուժերի հետ:








































