ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնի Սիրիայի հարցում ՄԱԿ ԱԽ–ի բանաձևի հետ, եթե այն պարունակի ուժային գործողություններ` ընդդեմ Սիրիայի:
«Նյու Յորքում բարդ խորհրդակցություն ենք անցկացնում՝ սիրիական բանաձևի շուրջ: Նպատակը մեկն է` կազմել տեքստ, որը կպարունակի հավասար պահանջներ՝ երկու կողմերի համար: Մենք չենք սատարի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ–ի այնպիսի բանաձևին, որը կպարունակի կետ` Սիրիայի դեմ ուժային գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Երկիմաստությունները թույլատրելի չեն»,- գրել է Գատիլովը՝ Twitter սոցիալական կայքի իր միկրոբլոգում:
Սիրիայում ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև բախումները շարունակվում են արդեն մեկ տարի:








































