«Բոկո Հարամ»–ը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է», արդեն երեք տարի է՝ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Նիգերիայում` փորձելով երկրում տարածել իսլամը։ Գրոհային խմբավերման հարձակումների պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել, որոնցից երեք հարյուրը միայն այս տարի:
Երկրի մայրաքաղաք Աբուջայում դաշնային կառավարությունն ընդունել է խորհրդարանական հանձնաժողովի առաջարկությունները, որոնք նպատակ ունեն պայքարել երկրի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման համար:
Այդ առաջարկությունների մեջ նաև մտնում է «Բոկո Հարամ» խմբավորման հետ երկխոսություն սկսելը և բանակցություններ վարելը, որի նպատակը պետք է լինի միավորումը և զենքի օգտագործման արգելումը: