ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմի անունից Աշոտ Ահարոնյանը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին` Մարտի 8-ի տոնի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Թող գարնան, գեղեցկության և սիրո այս հրաշալի տոնը Ձեր սիրտը լցնի հույսի, հավատի և բերկրանքի զգացումներով, խաղաղություն ու բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին:
Մաղթում ենք առողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում:
Ուրախ ենք նաև ձեզ հետ արդյունավետ համագործակցության համար, հուսով ենք, որ այսուհետ էլ մեր համատեղ աշխատանքի հիմքում լինելու է անկեղծությունը, հարգանքը և համերաշխությունը»:







































