Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բաղդասարովը դիմում է շանտաժի

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ հայտարարել է, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանը չնվազեցնի սպասարկման գները 25 տոկոսով, ապա «Արմավիան» ստիպված կլինի հայտարարել սնանկության մասին:

Հիշեցնենք, որ մինչ Բաղդասարովի այդ հայտարարությունը, մարտի 6-ին «Արմավիան», այսպես ասած, գործադուլ էր հայտարարել և թռիչքներ չէր իրականացրել դեպի Ռուսաստան` պատճառաբանելով «Զվարթնոցի» բարձր գները: Սակայն հետո պարզվել էր, որ իրականում «Ռոսավիանավիգացիա» ընկերությունն էր «Արմավիային» արգելել թռչել Ռուսաստան՝ պարտքի պատճառով: «Արմավիան» էլ հետո պարտավորվել էր մարել պարտքը ըստ ժամանակացույցի, և դրանից հետո թռիչքները վերսկսվեցին: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ օդանավակայանը արդեն մի քանի տարի է, ինչ սակագնային որևէ փոփոխություն չի կատարել օդանավակայանում, իսկ վառելիքի գինն էլ կախված է նրանից, թե ինչ գնով է օդանավակայանին վառելիք մատակարարում «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որը կրկին Բաղդասարովին է պատկանում: Վառելիքի գնի առումով կա պետության սահմանած կարգավորիչ մարժա, կախված մեծածախ գնից, և օդանավակայանը այդ մարժան չի կարող գերազանցել «Արմավիային» վառելիք մատակարարելիս:

Ի դեպ, «Արմավիան» «Զվարթնոցին» պարտք է մոտ հինգ միլիոն եվրո, և այդ պարտքերի պատճառով օդանավակայանը պարբերաբար դադարեցնում է ավիաընկերությանը սպասարկելը, հետո, սակայն, վերականգնում սպասարկումը՝ երբ գալիս են պարտքի մարման համաձայնության: Եվ ահա երեկ Բաղդասարովը հայտարարել է, որ եթե «Զվարթնոցը» սպասարկման գները չիջեցնի 25 տոկոսով, «Արմավիան» կհայտարարի, որ սնանկ է: Իրականում այս ամենը վկայում է Հայաստանում օդային ուղևորափոխադրումների ոլորտի սնանկության մասին:

«Արմավիան» մի շարք ուղղություններով թռիչքային մենաշնորհներ ունեցող Ազգային ավիափոխադրողն է, որը նաև ընդհանրապես մենատեր է ավիափոխադրումների հայկական շուկայում: Բայց պարզվում է, որ այդ մենաշնորհների պայմաններում անգամ «Արմավիան» չի կարողանում արդյունավետ աշխատել և հասել է սնանկացման եզրին: Բայց սա նաև ինչ-որ առումով հիշեցնում է պարզ շանտաժ կամ սաբոտաժ, քանի որ զարմանալի է, թե Բաղդասարովը ինչու այդ մասին չէր ահազանգում ավելի շուտ, ինչու հարցն ավելի շուտ չէր բարձրացնում հրապարակային մակարդակում և թողնում էր, որ դանակը հասնի ոսկորին, և հարցը դրվի կամ գնի իջեցում, կամ սնանկացում կտրվածքով: Ինչու է Բաղդասարովը հասցրել բանը այդպիսի ծայրահեղ կամ-կամ հարցադրման: Արդյոք այն պատճառո՞վ, որ այսօր իսկապես լուրջ հարցեր են առաջանում «Արմավիայի» գործունեության վերաբերյալ, և դրա սեփականատիրոջը հարկ է լինելու առաջիկայում լուրջ պատասխաններ տալ, թե ինչու է ստացվել այնպես, որ Հայաստանում օդային ուղևորափոխադրումների ոլորտում հաճախակիացել են ճգնաժամերն ու խափանումները: Իսկ ոլորտի կարևորության մասին խոսելն իսկ ավելորդ է: Ըստ երևույթին, Միխայիլ Բաղդասարովը շատ հարցերի պատասխաններ չունի և այսօր մնացել է միայն շանտաժի և սպառնալիքների հույսին: Իսկ Հայաստանը իր համար ռազմական կարևորության այդ ոլորտը փաստորեն տարիներ շարունակ թողել է նրա հույսին, իսկ հիմա պարզվում է, որ հույսերը ոչ թե արդարացել են, այլ այսօր Բաղդասարովն է փորձում արդարանալ խափանումների համար:

Ինչո՞վ է ավարտվելու այս ամենը՝ երևի թե կերևա առաջիկայում, բայց այն, որ Հայաստանի օդային ուղևորափոխադրումների ոլորտում հասունացել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարծես թե անզեն աչքով էլ տեսանելի է անգամ ոչ պրոֆեսիոնալ դիտորդի համար:

Սակայն խնդիրը այսօր իհարկե շատ բանով պայմանավորված է նրանով, թե իրականում այսօր ինչ հարաբերությունների մեջ է Միխայիլ Բաղդասարովը իշխանության հետ: Նա տարիներ շարունակ եղել է իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը, սակայն վերջին տարիներին նրա և Սերժ Սարգսյանի հարաբերության մեջ նկատվել են որոշակի սառեցումներ:

Չի բացառվում, որ այսօր օդային ուղևորափոխադրումների ոլորտում տեղի ունեցող զարգացումները իրենց վրա կրում են Բաղդասարովի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների ազդեցությունը: Սա իրականում էլ ավելի տխուր վիճակի մասին է վկայում, երբ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի աշխատանքի արդյունքը և որակը կախված են երկու անձերի միջև առկա փոխհարաբերություններից: Սա արդեն հուշում է, որ ոլորտի իրավիճակը թերապևտի խնդիր չէ, սա արդեն պահանջում է վիրաբուժական միջամտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում