Արգենտինական «Ռասինգ»-ի մերսող Սեսար Նարդին մահացել է կայծակի հարվածից. Նարդիին կայծակը հարվածել է, երբ նա թիմի մարզման ժամանակ փորձել է վերադարձնել խաղադաշտի սահմաններից դուրս եկած գնդակը. հաղորդում է MS-ը: Հիվանդանոց տեղափոխելու ընթացքում բժիշկները ջանք չեն խնայել 61-ամյա մասնագետի կյանքը փրկելու համար, բայց նա ճանապարհին մահացել է: Հիշեցնենք, որ Սեսար Նարդին «Ռասինգ»-ում աշխատել է 10 տարի: