Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդդիկը Նյու-Յորքում Ռոջեր Ֆեդերերի հետ կայացած ցուցադրական խաղի ժամանակ նմանակեց Ռաֆայել Նադալին: Ռոդդիկը Madison Square-ում 18.000 հանդիսականների ներկայությամբ 7:5, 7:6 (9:7) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետին:
Նշենք, որ պաշտոնական խաղերում Ռոդդիկն ու Ֆեդերերը հանդիպել են 23 անգամ: Շվեյցարացին հաղթանակ է տարել 21 խաղերում: Թենիսիստների վերջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Բազելում` 2011 թվականին: Այդ խաղում Ֆեդերերը 6:3, 6:2 հաշվով հաղթանակ տարավ:






































