Լևոն Արոնյանը հունվարի 14-30-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք շախմատի գլխավոր մրցաշարին: Հայաստանի առաջին շախմատիստի մրցակիցները կլինեն` Անանդը, Կարլսենը, Կրամնիկը, Գրիշչուկը, Նակամուրան, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Վան Հաոն, Շիրովը, Վաշիե-Լագրավը, Գիրին, Սմիթսը, լ’Ամին:
Գաբրիել Սարգսյանը կխաղա B մրցաշարում, որի բոլոր 14 մասնակիցները նույնպես հանրահայտ գրոսմայստերներ են, հաղորդում է armchess.am-ը: