Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

ՌԴ-ն առանձնակի ուշադրություն է դարձնելու ՀՀ նախագահական ընտրություններին. քաղաքագետ

Ռուսաստանում ընթացող գործընթացները Հայաստանի համար շատ կարևոր են: Այսօր կայացած մամուլի ասուլիսում իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«2000 թվականին Ռուսաստանի հասարակության տարբեր շրջանակներում կայունության, աշխատավարձերի ու թոշակների բարձրացման պահանջարկը մեծ էր: Պուտինն այն ժամանակ իշխանության եկավ հենց այդ պահանջները բավարարելու: Այդ ժամանակ քաղաքացիական հասարակությունը Ռուսաստանում թույլ էր, չկայացած, և Պուտինի լեգիտիմության հարց չէր էլ շոշափվում: Նա ուղղակի հեշտորեն հաղթահարում էր ընտրությունները:

Հիմա ռուսաստանցիներն իշխանությունից այլ բան են սպասում` մեծ չափերի հասնող կոռուպցիայի մակարդակի նվազեցում, իշխանությունների լեգիտիմության հարցի հաստատում: Բացի այդ, Ռուսաստանում այս տարիների ընթացքում քաղաքացիական հասարակությունը բավական հասունացել է, ինչն էլ այլ իրավիճակ է ստեղծում այդ երկրում»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` երրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Ռուսաստանում հնարավոր զարգացումներին` Ստեփան Գրիգորյանը նշեց, որ կարող է երկու սցենար զարգանալ` պայքար կոռուպցիայի դեմ կամ սահմանափակումներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Ես հակված եմ մտածելու, որ փորձ կարվի արգելել հանրահավաքները, ճնշել ընդդիմությանը: Կուժեղանան հակաամերիկյան քարոզչությունը, Ռուսաստանի ճնշումը հետխորհրդային տարածքում: Պուտինի առաջարկած Եվրասիական միության ձևաչափը կլինի դրա վկայությունը»:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի համար ՀՀ խորհրդարանական ընտրություններն այնքան էլ կարևոր չեն, նրանք առանձնակի ուշադրություն են դարձնելու հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ռուսաստանը լավ է գիտակցում, որ ով էլ ընտրվի ՀՀ նախագահ, իր հետ շատ լավ է աշխատելու»,- նկատեց Գրիգորյանը:

Ամփոփելով` նա ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինը Մեդվեդևից ավելի լավ է պատկերացնում ԼՂ խնդիրը և գիտակցում է, որ այն դժվար ու երկարատև ջանքեր պահանջող հարց է. «Ըստ ամենայնի` ԼՂ հարցում ստատուս քվոն կպահպանվի, քանի որ Պուտինն ավելի ռեալ պատկերացում ունի հակամարտության մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում