Ինչպես հայտնում է Zaman օրաթերթը, Ստամբուլում երեքշաբթի օրը Չաթալջա շրջանում զոհվել է հայտնի ֆոլկ երգիչ Ալի Օզյութեմիզը, որն ավելի հայտնի է Քիվիրջիկ Ալի անունով: Նա գնում էր TRT հեռուստաընկերություն` մասնակցելու համար հեռուստատեսային շոուի նկարահանումներին:
Ալիի մենեջերը լրագրողներին հայտարարել է, որ վթարը տեղի է ունեցել թաց ճանապարհի պատճառով, իսկ նրա պրոդյուսերն էլ ասել է, որ իրենք շոկի մեջ են լուրը ստանալուց հետո: Ականատեսները պատմում են, որ մեքենան շրջվել է, իսկ Քիվիրջիկ Ալին մահացել է, մինչ օգնությունը տեղ կհասներ: