«Համբուրգ»-ի հարձակվող Խոսե Պաոլո Գերերոն, ով Գերմանիայի ընթացիկ առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Շտուտգարտ»-ի հետ կայացած խաղում հեռացվեց խաղադաշտից, որակազրկվել է 8 խաղով։ Այդպիսի որոշում է կայացրել Գերմանիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն։
54-րդ րոպեին հարձակվողը կոպիտ սահանկմամբ տապալեց մրցակցի դարպասապահ Սվեն Ուլրայհին։ 2010 թվականին նույնպես Գերերոն երկարաժամկետ որակազրկում էր ստացել՝ ջրով լի շշով երկրպագուին հարվածելու համար։










































