NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Դենվեր»-ի պաշտպան Թայ Լոուսոնի կատարած 3 միավորանոց հաղթական նետումը հայտնվեց առաջին տեղում: Խաղացողն աչքի ընկավ «Սակրամենտո»-ի հետ խաղում, իսկ «Դենվեր»-ը սեփական հարկի տակ 119:116 հաշվով հաղթանակ տարավ:
Աարոն Աֆլալոն «Դենվեր»-ի կազմում վաստակեց 32 միավոր և ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող:









































