Monday, 13 05 2024
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից

2011-ին արտահերթ ընտրություններ և պատերազմի վերսկսման հնարավորություն եմ տեսնում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: 


– 2011թ. Հայաստանում նախընտրական տարի է, հենց այս տարի մեր հարևան Թուրքիայում սպասվում են ընտրություններ, 2012թ.-ին ընտրություններ են սպասվում նաև ԱՄՆ-ում: Պարոն Կիրակոսյան, նման իրադարձությունների համատեքստում տարածաշրջանային ի՞նչ փոփոխություններ են սպասվում, և որո՞նք են լինելու արտաքին քաղաքականության բնագավառում հիմնական առաջնահերթությունները:  


– Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ տարածաշրջանը փոխվում է, և գալիք ընտրություններին զուգահեռ մենք ավելի շատ փոփոխություններ կտեսնենք: Անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցան ընտրություններ, իսկ Թուրքիայում նոր ընտրություններ լինելու են այս տարվա հունիսին, և հնարավոր է, որ 2011-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն Հայաստանում: 2010-ին մենք նաև տեսանք ամոթալի խորհրդարանական ընտրություններ Ադրբեջանում: Տարածաշրջանում սպասվող փոփոխությունների հետ կապված մեկ կարևոր հանգամանք կա` ընտրություններն իրենք իրենցով փոփոխություններ չեն ենթադրում, որովհետև այս տարածաշրջանում ընտրությունների մեծ մասը արդար և ազատ չէ: Սակայն 2011-ին մենք Հայաստանի համար կտեսնենք մի շարք մարտահրավերներ` Ադրբեջանը նորից կսպառնա պատերազմով, Թուրքիան է խաղ անելու հայ-թուրքական դիվանագիտությամբ: Իհարկե, տարածաշրջանային փոփոխությունները ազդելու են Հայաստանի վրա, սակայն Հայաստանը նույնչափ մարտահրավերների է հանդիպելու հենց երկրի ներսում:  


– Հայաստանի իշխանությունները անընդհատ խոսում են այն մասին, որ մեր երկրում արտահերթ ընտրությունների համար հիմք չկա: Պարոն Կիրակոսյան, Դուք կարծիք հայտնեցիք, որ 2011-ին արտահերթ ընտրությունների հնարավորություն կա, որո՞նք են, ըստ Ձեզ, դրա հիմքերը:  


– Ես շատ նշաններ եմ տեսնում, որոնք ցույց են տալիս, որ հնարավոր է 2011-ին լինեն արտահերթ ընտրություններ: Կա լուրջ կոնֆլիկտ կառավարող էլիտայի ներսում, մենք տեսնում ենք քաղաքական և տնտեսական ճնշում կառավարության վրա, լուրջ կոնֆլիկտ կա նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, որոնք էլ կտանեն դեպի արտահերթ ընտրություններ:  


– Իսկ կապ կա՞ այդ ներքին խնդիրների և 2010թ. վերջին տեղի ունեցած հրաժարականների միջև, թե՞ այդ հրաժարականներն ու փոփոխությունները Սերժ Սարգսյանին պարտադրվել են դրսից:  


– Ես չեմ կարծում, որ այդ հրաժարականները արտաքին ազդեցության արձագանք են, սա ավելի շատ ներքին ճնշման արդյունք է, ինչպիսիք են տնտեսական ճնշումները և իշխանությունների լեգիտիմության պակասը երկրում: Իրական վտանգը հենց Հայաստանի ներքին քաղաքական և տնտեսական փակ համակարգն է, որը չի կարողանում հաղթահարել վստահության ճգնաժամը: Փաստորեն, արտաքին ճնշումը գնալով թուլանում է, և ավելի են մեծանում ներքին ճնշումները: Հայաստանի իշխանությունների համար միակ ճանապարհը, որով կարող է վերականգնել լեգիտիմության պակասը, հենց այդ փոփոխություններն են:  


– Այսինքն` կարելի՞ է ասել, որ պաշտոնյաների փոփոխությամբ իշխանությունները PR ակցիա են իրականացնում սեփական վարկանիշը բարձրացնելու համար:  


– Չեմ կարծում, քանզի եթե PR ակցիա լիներ, ապա փոփոխություններն ավելի սիմվոլիկ, ոչ իրական կլինեին, բայց այս փոփոխությունները ճիշտ հակառակն են: Այս փոփոխություններով զուտ նոր դեմքեր չառաջացան, այստեղ խնդիրը փոփոխությունների պահանջի հետ է կապված: Ի հեճուկս PR ակցիաների` այդ փոփոխությունների ներքին կոնֆլիկտը ավելի խորն է: Այսօրվա իշխանությունները պետք է քայլ անեն ավելի իրական և ավելի լուրջ փոփոխություններ իրականացնելու համար և կամաց-կամաց պետք է նաև պայքարեն օլիգարխների դեմ, եթե այսօրվանից սկսեն` կկարողանան մնալ, քանզի այս իրավիճակում` քաղաքական ճնշումների և տնտեսական թուլության պարագայում, համակարգը չի կարող գոյատևել:  


– Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կարող է այս իշխանությունը պայքարել օլիգարխների դեմ, երբ ինքը հենված է նույն այդ օլիգարխների վրա: Այս իշխանությունն այդքան ուժ կգտնի՞ իր հիմքը հանդիսացող օլիգարխներից ազատվելու համար:  


– Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ցույց է տալիս, որ օլիգարխներն այլևս չեն վերահսկվում պետության կողմից, և հիմա օլիգարխները վտանգ են դարձել հենց պետության համար: Չվճարելով հարկերը, ներգրավվելով կոռուպցիոն և օլիգարխիկ համակարգի մեջ՝ իշխանական համակարգը իր համար սպառնալիքներ է ստեղծում: Հայաստանի իշխանությունը կարիք ունի ավելի ուժեղ պայքարելու օլիգարխիկ համակարգի դեմ, այդ իսկ պատճառով է, որ իրական կոնֆլիկտ եղավ հենց կառավարողների միջև, կոնֆլիկտն այլևս իշխանության և ընդդիմության միջև չէ: 


– Աստանայից հետո ղարաբաղյան կարգավորման «ճակատում» մի տեսակ դադար է: Հաշվի առնելով, որ 2011-ը նախընտրական տարի է, կարելի՞ է ենթադրել, որ այդ պասիվությունը կշարունակվի նաև այս տարվա ընթացքում և ԼՂ կարգավորման գործընթացում որևէ զարգացման մենք այդպես էլ ականատես չենք լինի:  


– Դիվանագիտական իմաստով մենք չտեսանք որևէ իրական շարժ կամ հարցի լուծում և միգուցե չենք տեսնի նաև այս տարի: Խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, խնդիրը Ադրբեջանն է: Մինչև Ադրբեջանը չգիտակցի, որ պետք է բաց թողնի Ղարաբաղը, դիվանագիտորեն ոչ մի իրական առաջընթաց այս խնդրում չի լինի: Ղարաբաղյան հիմնահարցի երկու կողմերը շատ հեռու են միմյանցից, և վտանգը դիվանագիտությունից չի գալիս, այլ այնտեղից, որ 2011-ին Ադրբեջանը վերջնականապես հետ կկանգնի դիվանագիտությունից, ինչն էլ կհանգեցնի ռազմական գործողությունների և վաղ պատերազմի:


 – Կա տարածված կարծիք, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի պատերազմական ճանապարհով: Դուք համաձա՞յն եք:


 – Խնդիրն այն է, որ ինչպես ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այնպես էլ այս դեպքում, միջազգային հանրության համար չափազանց դժվար է կանխել պատերազմը: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է կանխել պատերազմը, նա ավելին պետք է անի, պետք է այլևս հրթիռներ չտրամադրի Ադրբեջանին: Եթե միջազգային հանրությունը իրապես չի ուզում, որ տարածաշրջանում պատերազմ լինի, ապա պետք է ավելի ուժեղ մեսիջ ուղարկի Ադրբեջանին: Պատերազմի վտանգը հիմնականում պատահաբար է գալիս և հիմնված չի լինի ո՛չ ռազմական տրամաբանության, ո՛չ էլ պատերազմ հայտարարելու վրա: Հայաստանը պատրաստվում է ապագայի պատերազմի, իսկ Ադրբեջանը ավելի շատ պատրաստ է անցյալում կատարված պատերազմներին:  


– Ռուս-ամերիկյան հարաբերությունները 2010թ. բավականին ջերմացել էին, սակայն այժմ, երբ ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում հանրապետականները, ովքեր քննադատում էին Օբամային Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ սկսելու համար, կարելի՞ է սպասել ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություններ: Եթե այո, այդ փոփոխություններն ինչպե՞ս կարող են արտահայտվել ԱՄՆ քաղաքականության վրա մեր տարածաշրջանում:  


– Չեմ կարծում, որ նման փոփոխություններ լինեն: Ամենից առաջ հանրապետականները մեծամասնություն ունեն միայն Ներկայացուցիչների պալատում, ոչ թե Սենատում, և նրանց ուժը դրանով այլ է. Օբամայի դեմ նրանց առաջնահերթությունը ավելի շատ վերաբերում է ներքին քաղաքականությանը: Իսկ եթե խնդիրը վերաբերի արտաքին քաղաքականությանը, ապա դա ավելի շուտ կառնչվի Իրաքին և Աֆղանստանին, բայց ոչ Ռուսաստանին: Ինչ վերաբերում է Հայաստանին` ռուս-ամերիկյան հարաբերությունների լավացումը մեզ համար ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Լավ է այն պատճառով, որ մեզ համար ցանկալի չէ, որ տարածաշրջանը լինի մրցակցության դաշտ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Վատ է, քանզի ամերիկացիները ցանկանում են գործարքի գնալ ռուսների հետ և տալով Ռուսաստանին ավելի շատ ուժ և իշխանություն այս տարածաշրջանում` ստանալ վերջինիս օգնությունը Իրանի, Իրաքի և Աֆղանստանի հետ կապված: Սա նշանակում է, որ Ամերիկայի համար այս տարածաշրջանը ավելի քիչ կարևոր է և ռուս-ամերիկյան մեծ հարաբերությունների ամենաներքևում է գտնվում:  


– Կա կարծիք, որ հայ-թուրքական հարաբերությունները կվերսկսվեն, եթե այս տարվա հունիսին Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող կուսակցությունը շարունակի խորհրդարանում մեծամասնություն կազմել: Դուք հեռանկարներ տեսնո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների առումով, և կարելի՞ է այս տարվա ընթացքում որոշակի զարգացումների սպասել:


– Ես այժմ ավելի քիչ լավատես եմ, քան սովորաբար: Թուրքիան դառնում է ավելի քիչ ազնիվ և ավելի քիչ լուրջ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու առումով: Արդեն որոշված է, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը հաղթելու է ընտրություններում, բայց այստեղ երկու խնդիր է առկա: Առաջին` ընտրություններից հետո, երբ Թուրքիան պատրաստ կլինի նորից ներգրավվել հայ-թուրքական դիվանագիտության մեջ, Թուրքիայի համար ավելի կարևոր խնդիրներ կծագեն` կապված Կիպրոսի, քրդերի և Իսրայելի հետ, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նրա համար կդառնա քիչ կարևոր: Երկրորդ` եթե նույնիսկ թուրքական կառավարությունը որոշի վերսկսել հայ-թուրքական դիվանագիտությունը, այնուամենայնիվ, Թուրքիան վերջերս էլ ցույց տվեց, որ ինքը չի կարողանում որոշում կայացնել` չգիտի, թե ինչ է ուզում Հայաստանից: Ամենավերջին օրինակն այն է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետը սպառնաց վերացնել Կարսի հուշարձանները, որոնք կառուցել է թուրք ճարտարապետը, և որոնք խորհրդանշում են հենց հայ-թուրքական հարաբերությունները: Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան քաղաքական շիզոֆրենիայով է տառապում` մի օր նա դրական բան է ասում Հայաստանի մասին, հաջորդ օրը Հայաստանին համարում է թշնամի: Սակայն հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը երկու դիվանագիտական հաջողություններ է գրանցել` Ղարաբաղն այլևս կապված չէ հայ-թուրքական խնդրի հետ, ինչպես նաև Թուրքիան արդեն կորցրել է Ադրբեջանը: Հայաստանի դիվանագիտությունը պետք է պահի այդ հաղթանակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում