Ջանիո Նունեզը, օգտագործելով Կուբայի հայտնի ծխախոտը, ստեղծել է մի շարք հայտնի մարդկանց արձաններ, ինչպիսիք են, օրինակ, Ֆիդել Կաստրոն, Ուինսթոն Չերչիլը, Առնոլդ Շվարցնեգերը և այլք:
AFP-ի փոխանցմամբ՝ քանդակագործը օգտագործում է ծխախոտի ավանդական «պտտեցման եղանակը», որով պատրաստվում են իր երկրում այդքան հայտնի սիգարները:
Օգտագործելով հենց իր երկրում աճող ծխախոտի տերևները` Նունեզը կարողացել է «վերակենդանացնել վերարկու կրող Չերչիլին»:
Քանդակագործն ասում է, որ ծխախոտի տերևներով միշտ է հետաքրքրված եղել և պատկերացրել է, թե իր ընկերները պատրաստված են ծխախոտի տերևներից: Այդ ժամանակ հասկացել է, որ պետք է գնա հոգեբանի մոտ:








































