Երեկ Մոսկվայի Պուշկինի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձերբակալված ընդդիմադիր Իլյա Յաշինին ազատ են արձակել:
«Ես ազատության մեջ եմ»,- ասել է Յաշինը Interfax գործակալությանը:
Յաշինը տեղեկացրել է, որ իր դեմ արձանագրություն է կազմվել «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու» հոդվածով, որով նախատեսվում է 15-օրյա վարչական կալանք:
Ավելի վաղ ոստիկանությունից ազատ էին արձակվել Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը:
Նա նաև հայտնել է, որ իր հետ ձերբակալված մյուս 19 ընդդիմադիրներին նույնպես աստիճանաբար ազատ են արձակում՝ նրանց դեմ նույն հոդվածով արձանագրություն կազմելով:










































