Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ինչո՞ւ «Արտֆուդ»-ը մինչև հիմա չի վճարել գյուղացիներին լոլիկի դիմաց

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը մինչ օրս չի վճարել Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներից դեռ անցած տարի աշնանը մթերված լոլիկի դիմաց, թեև խոստացել էին, որ մինչև մարտի 1-ը կփակեն բոլոր պարտքերը: Մասնավորապես, Ոսկետափի գյուղապետ Սարգիս Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ գործարանը գյուղացիներին 50-60 հազարական դրամ, նույնիսկ 600 հզ. դրամ, 220 հզ. դրամ էլ գյուղապետարանին դեռ պարտք ունի. «Ժամանակացույց են դրել, մանր-մունր փակում են: Ընդհանուր մի քանի միլիոն դրամ կլինի»:

Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը մեզ տեցեկացրեց, որ իրենց համայնքում նույնպես լոլիկի դիմաց պարտքը «Արտֆուդ»-ը դեռ ամբողջությամբ չի փակել, բայց օրերը նշանակված են, գյուղացիները պետք է գնան, ստանան իրենց փողը: «Մարդիկ ունեմ, որ մինչև մարտի 13-ը պետք է գնան, ստանան: Ումը որ նշանակված է եղել, ստացել են: Ընդհանուր մոտ 14 հոգի են, ու մոտ 1 մլն դրամի չափ է գալիս պարտքը»:

«Արտֆուդ» գործարանի գյուղբաժնի վարիչ Դավիթ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ փետրվարի 25-ից ամեն օր, բացի կիրակիներից, գյուղացիները ստացել են իրենց հասանելիք գումարը, և առաջիկա 3 օրվա ընթացքում պարտքն ամբողջությամբ կփակվի. «Զուգահեռ պայմանագրերի կնքման պրոցես է գնում, և մարդիկ կան, որ նաև կանխավճար են ստանում»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վճարումների ուշացումը պայմանավորված է կանխավ ծրագրված ծավալից ավելի շատ կատարված մթերումներով:

«Քանի որ շատ էին մթերել, դրա համար մի քիչ ուշացավ, բայց գումարը կա, գյուղացիները արդեն գնում, ստանում են: Մի փոքր տոկոս է մնում, այս շաբաթվա վերջ կվերջացնեն: Ոչ թե գումարի, այլ տեխնիկական խնդիր է: Կարգադրվել էր գյուղացիների մոտ բերքի ավելցուկ չթողնել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մյուս ընկերությունների հետ կապված խնդիր չկա, պարտքերը մինչև 2012 թ. հունվարի 1-ը մարել էին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում