Համացանցում որոնողական ամենամեծ համակարգերից մեկն ունեցող Yahoo! ընկերությունը պատրաստվում է խոշոր վերափոխումների, որի արդյունքում կկրճատվեն մեծ քանակով աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է All Dogotal Things կայքը:
Աղբյուրի համաձայն` կրճատման է ենթակա մի քանի հազար աշխատակից, այդ թվում` մարքեթինգի և քարոզչության, հետազոտությունների և մշակումների, տարածաշրջանային այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Նախատեսվում է լուրջ կազմակերպչական խնդիրներ ունեցող Yahoo!-ի փրկության ծրագիրն ավարտել մարտի վերջին:
Այս վերափոխումները նախաձեռնել է Սքոթ Թոմսոնը, որը ստանձնել է ընկերության ղեկավարությունն այս տարվա հունվարին: Նա պետք է առաջիկա տարիներին ավելացնի Yahoo!-ի 17,75 մլրդ դոլարի կապիտալիզացիան 2,5 անգամ:










































