Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման օրոք Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կբարելավվեն: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
«Ես շնորհավորում եմ Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ, այդ առթիվ շնորհավորում եմ նաև ՌԴ կառավարությանը և ժողովրդին»,- հայտարարել է Ահմադինեժադը:
Ահմադինեժադը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների արդյունքում կիրականացվեն բարեփոխումներ միջազգային հարաբերությունների ոլորտում:
Հիշեցնենք, որ Պուտինին այդ կապակցությամբ շնորհավորել են Սերժ Սարգսյանը, Բաշար Ալ-Ասադը, Ռեջեփ Էրդողանը, Նիկոլա Սարկոզին և այլոք:








































