Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն սեփական հարկի տակ մրցեց Մախաչկալայի «Անժի»-ի հետ: Հաղթանակի դեպքում Սերգեյ Սիլկինի սաները կվաստակեին 61 միավոր և կզբաղեցնեին մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` շրջանցելով «ԲԿՄԱ»-ին:
Սակայն դաշտի տերերի անհաջող խաղի արդյունքում Գուս Հիդդինկը ռուսական ակումբում իր նորամուտը նշեց հաղթանակով: «Անժի»-ի կազմում աչքի ընկավ Ժյուսիլեյը:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:







































