Իտալիայի պետական պարտքը, 2011թ. արդյունքներով, հասել է մինչև ՀՆԱ 120.1%-ին, որը միայն 0.1 կետով է զիջում 1996 թ. սահմանված ռեկորդին, հաղորդում է Dow Jones-ը:
Բացի այդ, բյուջեի դեֆիցիտը, անցյալ տարվա համեմատ, նվազել է՝ հասնելով ՀՆԱ 3.9%-ին:
Ընդ որում, փորձագետների կանխատեսումները՝ կապված Իտալիայի 0.6% տնտեսական աճի հետ, գերագնահատված էին. այն կազմել է ընդամենը 0.4%:
Հիշեցնենք. 2011 թ. ամռանը Իտալիան հայտնվեց այն երկրների շարքում, որոնք ամենաշատն են տուժել պարտքային ճգնաժամից: Տրավա վերջին երկրի վարչապետ Մարիո Մոնտիին, Եվրոպական Կենտրոնական բանկի և Եվրահանձնաժողվի աջակցությամբ, հաջողվեց կայունացնել դրությունը:







































