Այսօր համացանցում հայտնվել է տեղեկություն, որ ստեղծվել է «դեկեմբերի 11» շարժում, որը պատրաստվում է այսօր` հունվարի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակ հանել իր կողմնակիցներին:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել է, որ դեկտեմբերի ընթացքում Մոսկվայում տեղի են ունեցել բազմաթիվ բախումներ, իսկ դրանց գագաթնակետը եղավ դեկտեմբերի 11-ին «Մանեժնայա» հրապարակում, որտեղ վիրավորվեցին մի քանի տասնյակ մարդ:
Սակայն Մոսկվայի ոստիկանության ղեկավարությունն այսօր հայտարարել է, որ պատրաստ է այդ ելույթներին և Մոսկվայի փողոցներում ուժեղացրել է վերահսկողությունը: