Thursday, 18 04 2024
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին

Պաշտոնյաները վախենում են օրենք բառից (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պոետ-երգահան Էդուարդ Զորիկյանը:

– Էդուարդ, Դուք Երևանին նվիրված մի շարք երգեր եք հեղինակել, ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, այսօր երևանյան իրականությունը:

– Փոփոխվում է: Վերջերս շատ են խոսում երևանյան հիշողություններից. ստացվում է՝ ճաշը եփում են, վերջում նայում՝ համը լա՞վ ստացվեց, թե՞ ոչ, մինչդեռ սկզբում պետք է ճաշի բաղադրատոմսը լինի, ըստ որի էլ եփես և չկասկածես համի վրա: Այն, ինչ արվում է Երևանում, իմ և շատերի սրտով չէ, պրոֆեսիոնալ ճարտարապետների սրտով  չէ և նույնիսկ կատարողի սրտով չէ, բայց սա մեր հասարակությանը բնորոշ բան է, միշտ կատարվում է մի բան, որը նույնիսկ կատարողի սրտով չէ: Գուցե ինչ-որ մեկի սրտով է, բայց չէ՞ որ եթե այնպիսի պրոյեկտներ են անում, ինչպիսին, օրինակ, Հյուսիսային պողոտան է, որը մեծամասշտաբ է, պետք է բոլոր երևանցիների ցանկությամբ լիներ: Հսկայական շենքեր ես տեսնում փոքր շենքերի կողքին և մտածում ես՝ կարո՞ղ է Մոսկվայում եմ հայտնվել: Երբ խոսում եմ ճարտարապետ ընկերներիս հետ, իրենք ասում են՝ դե առանձնապես բան չկար էլ Երևանում, կար ռուսական շրջան, կար պարսկական շրջան, հիմա սա արաբակա՞ն, եվրոպակա՞ն, ամերիկյա՞ն, ինչպես է կոչվում այսօրվա շրջանը՝ անհասկանալի է, ե՞րբ պետք  է երևանյան շրջան ունենանք:

– Մաշտոցի պուրակում քաղաքացիական ակտիվիստները պայքարում են Մաշտոցի պուրակի համար, փորձե՞լ եք միանալ նրանց, և  որքանո՞վ  են Ձեզ հուզում հանրային տարածքները:

– Տեղյակ եմ խնդրին և կարծում եմ՝ եթե տանը ինտերնետ ունես, չես կարող որևէ բանից անտեղյակ մնալ: Կարող ես օն-լայն էլ մասնակցել, և պարտադիր չէ այնտեղ ֆիզիկապես լինել, եթե շատ զբաղված ես: Ինձ դուր չի գալիս, որ ամեն մի փոփոխությունից հետո, ասենք՝ քաղաքապետի փոփոխությունից հետո կտրուկ ինչ-որ բան է փոխվում և որևէ փոփոխություն օրենքի սահմաններում չի լինում: Ամենավատն այն է, երբ մեր պաշտոնյաների հետ զրուցում ես, և ընթացքում օգտագործում ես «օրենք» բառը, կարծես եռման ջուր լցնես իրենց վրա, օրենք ասվածից այնքա՜ն են վախենում:

Իսկ պուրակի պահապաններից  շատերին եմ ճանաչում և մի բանից եմ վախենում, որ ինչ-ինչ շահերի համար չօգտագործեն ակտիվիստներին, երբ կարող էին այդ ավյունը ներդնել ավելի կարևոր գործերի մեջ:

– Ի՞նչ կարևոր գործերի համար կարելի է ներդնել ակտիվիստների ավյունը:

– Չգիտեմ. մենք միշտ Աստծուց ուրիշ բան ենք խնդրում.  գնում ենք տաճար, ու երբ պետք է դիմենք Աստծուն՝ ուրիշ բան ենք խնդրում, իսկ ինչ խնդրում ես, այն էլ անում է Աստված: Այսօր ունենք այն, ինչ իրականում ուզել ենք:

Անկեղծություն, ազնվություն ունեցողներն են պակասել: Շատերը հուսահատված են, բացի այդ, մարդիկ հայտնվում են, երբ իրենց կարիքը լինում է: Ինձ հաճախ հարցնում  են՝ մտավորականներն ինչո՞ւ են պասիվ, ինչո՞ւ չեն հայտնվում,  բայց եթե իրենց կարիքն այսօր չկա, ինչո՞ւ պետք է այդ մարդիկ հայտնվեն: Մինչև 88-ը, երբ  պատվիրակություն էին ուղարկում Մոսկվա, ուղարկում էին Վիկտոր Համբարձումյանին, Սոս Սարգսյանին, որովհետև մտավորականի կարիքը կար: Այսօր մտավորականի կարիք չկա, քանի որ հարցերը լուծվում են ուրիշ հարթության վրա: Այսօր ում կարիքը կա, նրանք էլ հայտնվում են տարբեր պաշտոններում՝ Ազգային ժողովում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

– Սակայն ընտրություններից ընտրություն հիշում են: Եվ քանի որ հիմա նախընտրական գործընթացներ են, Ձեզ չե՞ն առաջարկել արդյոք մի երգով հանդես գալ և աջակցել այս կամ այն քաղաքական ուժին:

– Կարծում եմ՝ դա արվում է ընկերական մակարդակի վրա: Հիմա ինձ չեն առաջարկում, բայց նախկինում առաջարկել են, և զավեշտալի բան էր կատարվում, որովհետև մի կուսակցությունից զանգում էին, առաջարկում, ես ասում էի, որ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, ինձ ասում էին՝ ինչու դու այս մյո՞ւս կուսակցությունից ես, հինգ րոպե հետո մյուս կուսակցությունից էին զանգում, առաջարկում, ասում էի՝ ոչ, հիմա էլ ասում էին՝ հա, ուրեմն դու այսինչական ես:

– Իսկ այն ժամանակ կա՞ր արդյոք որևէ քաղաքական ուժ և հիմա կա՞ արդյոք,  որ Դուք երկրի ապագան նրա մեջ տեսնեք:

– Չեմ տեսնում և շատ եմ ափսոսում, որ անկախանալուց կտրուկ պետք է ամեն ինչ փոխվեր, բայց չփոխվեց: Անկախացանք, համակարգը փոխվեց, այսինքն՝ այն, ինչ առաջ գնում էինք արտասահման, և մեզ դուր էր գալիս, այդ համակարգը ի վերջո եկավ Հայաստան, բայց պարզվեց, որ դրանից կյանքը չլավացավ:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ չստացվեց:

– Բալթյան հանրապետություններն անկախանալուց հետո իրենց այն սեփականատերերին, որոնց կուլակաթափ էին արել ստալինյան ժամանակաշրջանում, հրավիրեցին և ասացին, որ այս շենքերը ձերն են, և  վերադարձրին ունեցվածքն այն մարդկանց, ում ձեռքում կար սեփականության փաստաթղթեր, այսինքն՝ իրենք իրենց նոր էջը ազնիվ քայլով սկսեցին, հրաժարվեցին ինչ-որ բաներից և ասացին, որ մինչև դա էլ մենք պատմություն  ունեինք, ու եթե ձեզ հետ ճիշտ չեն վարվել, վերադարձնում ենք, որոնք ԱՄՆ-ում, Ավստրալիայում էին, եկան և թե՛ իրենց ունեցվածքին տեր կանգնեցին, և թե՛ մասնակցությունը հաստատ ունեցած կլինեն: Իսկ մենք ի՞նչ արեցինք, ովքեր սեփականության թուղթ ունեին, վերցրին ճղեցին, ասացինք, որ սա քոնը չէ, իմն է: Մեր սփյուռքն ասում է՝ քանի տարի է, հերիք չէ՞ մուրացկանություն անեք: Մարդիկ գալիս են, գործ են դնում, երկու- երեք տարի հետո ուղղակի փախչում են: Բայց ինչո՞ւ…

– Ի նկատի ունեք Նարեկ Հարթունյանին, Աշխեն Գործունյանին… համակարգը չի՞ տրամադրում սփյուռքահային ներդրում անել:

– Նշեցիր անուններ, որոնց մենք գիտենք թե՛ իբրև գործարարներ, թե՛ իբրև անհատներ, բայց շատ-շատերն էլ կան, որ մենք չգիտենք: Ես մարդկանց եմ ճանաչում, կուրսեցիների, որոնք դրսում աշխատել էին գումարներ, եկան և վերցրին իրենց ձեռքերից: Պետք է լինի օրենք, պետք է լինի այն, ինչից վերևները վախենում են: Եթե չկա օրենքը, չկա ոչ մի բան, տափաստան է, մի տարածք, մի ապօրինի տեղ է, որտեղ կհավաքվեն գողերը, ավազակները, բոզերը, օրենքից դուրս շատ մարդիկ: Ինչու են օրենքով գողերն այստեղ հավաքվում, որովհետև պարզվեց՝ ամենաապահով տեղը այստեղ է,  և ոստիկանապետն էլ նրանց կդիմավորի ու կճանապարհի:

– Ոստիկանապետն ինքն իրեն տուգանեց՝ ցույց տալու համար, որ օրենքը կարող է գործել, սա զավեշտալի՞ վիճակ չէ:

– Մենք ինչ էլ անենք, զավեշտալի է ստացվում: Մենք ուզում ենք, որ երեխան լինի գրագետ, կիրթ, բայց իրականությունն այնպիսին է, որ ասում ենք՝ գողի, բոզի դար է, պետք է կարողանաս շուստրի լինես, ուրիշ կերպ չես կարող ապրել, բայց ուզում էիր երեխադ կիրթ լիներ, մեծին հարգեր, իսկ ինչո՞ւ ես հիմա նման բաներ սովորեցնում, որովհետև 20 տարի իրականությունը սա է, որովհետև մեր իրականության մեջ գնահատվում է դա, գումարները հոսում են այն մարդկանց մոտ, ովքեր անազնիվ ճանապարհով են դրանք վաստակում:

– Վերջին տարիներին քաղաքացիական հասարակության մասին առավել շատ են խոսում, հասարակության փոփոխություն այս առումով նկատո՞ւմ ենք:

– Համակարծիք չեմ, մեր հասարակությունը մեկ անգամ է դրսևորվել, դա 88-ին էր: Նույնիսկ այն ժամանակ կիսատ-պռատ էր դրսևորվում, որովհետև անկախականները երբ ասում էին անկախություն, իրենց շուրջը մի քանակ էր հավաքվում, իսկ մնացածն անկախություն բառից վախենում էին, հետո քիչ-քիչ հասկացան, այն ժամանակ դա հեղափոխության նման մի բան էր, մարդիկ անկեղծանում են, ազնվանում էին, իսկ հիմա զարգացումը այնպես է ընթանում, որ մարդիկ կորցնում են ազնվությունը:

Մի բակի խնդիր չէ, մի ընտանիքի, մի շենքի խնդիր չէ, սա մի ամբողջ ժողովորդի խնդիր է, եթե մենք չենք ուզում դառնալ  Էրիվանսկայա գուբեռնիա, մենք պետք է մի օր նստենք ու խորը մտածենք էս ինչ ենք անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում