ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ 2011 թվականի ընթացքում ֆուտբոլային ակումբները տրանսֆերների ձեռքբերման նպատակով ծախսել են 3 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ հաշվարկը կատարել է ՖԻՖԱ-ն` հիմնվելով տեղափոխությունների գրանցման նոր համակարգի վրա:
Այդ համակարգը ստեղծվել է ֆուտբոլային աշխարհում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և «սև» գործարքների բացահայտման նպատակով: Արդյունքում հնարավոր եղավ հաշվարկել, որ ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է 244.000 ԱՄՆ դոլար:
Եվրոպայում այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է. ֆուտբոլիստների միջին աշխատավարձը կազմում է մոտավորոպես 675.000 ԱՄՆ դոլար:








































