Այսօր Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ հազարավոր հյուսիսկորեացիներ խստորեն քննադատել են Հարավային Կորեայի առաջնորդին: Փխենյանը կրկին ատելությամբ լի հայտարարություններ է անում Սեուլի դեմ, չնայած ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրին:
AFP-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Փխենյանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը ուղիղ եթերով հեռարձակվել է Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ, հյուսիսկորեացիները բռնություն հրահրող կոչեր են հնչեցրել:
Մասնակիցներին առաջնորդել են կոմունիստական կուսակցության և ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք քննադատել են Սեուլին դեկտեմբերին զոհված Կիմ Չեն Իրի հիշատակը չհարգելու համար:
Երկրի նոր առաջնորդ Կիմ Չեն Ունը ներկա չի եղել հանրահավաքին:







































