CBS News-ը կանխատեսում է, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին կհաղթի Վաշինգտոնի նախնական ընտրություններում:
Political Hotsheet-ի փոխանցմամբ՝ Ռոմնիի օգտին կքվեարկի ընտրողների 37 տոկոսը: Երկրորդ տեղի համար պայքարում են Ռոն Փոլն ու նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, իսկ չորրորդ տեղում Գինգրիչն է:
Մրցակիցները այս նախնական արդյունքները շատ հավաստի են համարում` հատկապես դրանք օգտակար համարելով իրենց քարոզարշավի համար:








































