«Հայաստանում գրողի թիվ մեկ խնդիրը ընթերցողին հասնելն է։ Այսինքն՝ գրողն այսօր հրատարակվելու, թարգմանվելու և դուրս գալու կարիք ունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գրող Տաթև Չախչախյանը։
Ըստ նրա՝ իրական գրողը երբեք մաղթանքի կարիք չի ունենում։ Նա ունի միայն հանգիստ նստելու և ստեղծագործելու կարիք. «Ես կմաղթեմ, որ ոչ ոք չխանգարի գրողին իր գործը անել։ Այսօր գրողների մեծ մասը իր հույսը կապում է դրսի հետ։ Սակայն կարծում եմ, որ Հայաստանում կան պայմաններ գրողների առաջընթացի համար»։







































