РИА Новости-ի տեղեկացմամբ՝ ուրբաթ Բրազիլիայի TAM առաջատար ավիաընկերություններից մեկում տեղի են ունեցել թռիչքների զանգվածային ուշացումներ:
Ուղևորների գրանցման համակարգչային համակարգերի խափանումը երկար հերթեր է առաջացրել Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլոյում և Բրազիլիայի այլ խոշոր քաղաքներում:
Ըստ TAM-ի մամլո ծառայության տեղեկատվության՝ խնդիրն առաջացել է վաղ առավոտյան, իսկ կեսօրին արդեն ամեն ինչ կարգավորվել է:
Այնուամենայնիվ, մի քանի ժամ շարունակ ուղևորների և ուղեբեռների գրանցումն իրականացվել է ձեռագիր, ինչն էլ հանգեցրել է ավելի քան 218 ներքին և 8 միջազգային չվերթների ուշացման:
Ավիաընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որով ներողություն է հայցել տուժած ուղևորներից:







































