Սիրիայում երեկ սպանվել է հակակառավարական ուժերի 56 ակտիվիստ: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ընդդիմության ներկայացուցիչներին: 31 մարդ սպանվել է Հոմսում, 16-ը` Ռասթան բնակավայրում:
Երեկ նաև հաղորդվել է, որ Սիրիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել 17 մարդու, սակայն թե ինչ ժամանակահատվածում` հայտնի չէ:








































