Միջուկայի գործարքն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հույս էր առաջացրել, որ լարվածությունը երկու երկրների միջև կնվազի, բայց The Associated Press-ի հարցազրույցը Փխենյանի բնակիչների հետ ցույց է տալիս, որ հյուսիսկորեացիները միայն տեսնում են ԱՄՆ-ի նպատակների ցինիզմը:
Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հաղորդել էինք, Հյուսիսային Կորեան ևս մեկ անգամ պատերազմ սկսելու սպառնալիք է ներկայացրել Հարավային Կորեային, ինչն էլ դարձյալ ապացուցում է որ գործարքն ակնկալվող նպատակին չի հասնում:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև գործարքի կնքումն ուրախությամբ էր ընդունվել ամերիկացիների կողմից, բայց, ինչպես պարզվում է, հյուսիսկորեացիներն այնքան էլ ուրախ չեն գործարքով: Հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ նրանք թերահավատորեն են մոտենում պարենային օգնություն տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի խոստմանը `ասելով, որ նման համաձայնագրեր նախկինում ևս կնքվել են, և օգնությունն այդպես էլ չի եկել:









































