Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոջեր Ֆեդերերը Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչում 7:6 (7:5), 7:6 (8:6) հաշվով դժվարին հաղթանակ տարավ արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 59 րոպե:
Այսպիսով` եզրափակիչում Ֆեդերերի հակառակորդը կլինի Էնդի Մարրեյը, ով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը քառորդ եզրափակիչում 6:3, 6:4 հաշվով պարտության էր մատնել Միխայել Յուժնիին` միմյանց միջև կայացած խաղերում հաշիվը դարձնելով 12:0:










































