Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակեց ակումբների նոր վարկանիշային աղյուսակը: Հաշվի են առնվել 2011 թվականի մարտի 1-ից մինչև 2012 թվականի փետրվարի 29-ն ընկած ժամանակահատվածում ակումբների ունեցած ելույթները:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լա լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն, իսկ կատալոնացիների ամենասկզբունքային հակառակորդը` Մադրիդի «Ռեալ»-ը, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Արգենտինական «Վելես Սարսֆիլդ»-ը եզրափակում է լավագույն եռյակը:
1. (1) «Բարսելոնա» (Իսպանիա) – 369
2. (2) «Ռեալ» (Իսպանիա) – 292
3. (3) «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա) – 291
4. (4) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 255
5. (5) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 251
6. (7) «Ունիվերսիդադ դե Չիլի» (Չիլի) – 245
7. (8) «Ունիվերսիդադ Կաթոլիկա» (Չիլի) – 233
8. (6) «Սանթոս» (Բրազիլիա) – 231
9. (10) «Շալկե-04» (Գերմանիա) – 230
10. (14) «Կլուբ Լիբերտադ» (Պարագվայ) – 228



































