Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարի Իրաքում բացվելու է Ադրբեջանի դեսպանատուն: Այս մասին հայտարարել է նահանգային հարցերով իրաքցի պետնախարար Տորհան Ալ-Մուֆտին:
Վերջինիս խոսքերով՝ Իրաքը շահագրգռված է քաղաքական, մշակութային, տնտեսական ու էներգետիկ ոլորտներում Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ: Նա հավելել է, որ ներկայումս կողմերը բանակցում են Բաքու-Բաղդադ ավիաչվերթի բացման շուրջ:








































