Իսպանական մամուլի տեղեկացմամբ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս «Շալկե-04»-ի կազմում, կարծում է, որ «արքայական» ակումբը դառնալու է Լա Լիգայի չեմպիոն:
«Չեմ կարծում, որ «Ռեալ»-ն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չորս պարտություն կկրի: Հուսով եմ` թիմը կնվաճի Լա Լիգայի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև կդառնա Չեմպիոններ Լիգայի գավաթի խաղարկության հաղթող»,- ասել է ֆուտբոլիստը:
Ռաուլն իր կարծիքն է հայտնել նաև Իսպանիայի ազգային հավաքականի վերաբերյալ.
«Կարևորն այն է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները վնասվածքներ չունենան և գտնվեն լավ մարզավիճակում: Մենք ցանկանում ենք կրկին վայելել Իսպանիայի ընտրանու հիասքանչ խաղն ու հաղթանակները: Ցանկանում եմ, որ Իսպանիայի ազգային հավաքականը կրկին դառնա Եվրոպայի չեմպիոն»:







































