«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն այսօր բաց նամակ է տարածել` հերքելով հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում, մասնավորապես «Ավանգարդ»-ում և Թերթ.am կայքում հրապարակված այն տեղեկատվությունը, թե իբր ինքը ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում Գյումրիում առաջադրի իր թեկնածությունը:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը: Վահան Թումասյանը առաջիկա ընտրություններին չի առաջադրվելու»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից:








































