Քոլին Ֆերթը գլխավոր դերն է խաղալու «Երկաթուղայինը» (The Railway Man) բրիտանացի սպայի մասին մելոդրամայում, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնվել է ճապոնական գերության մեջ։ Նրա կնոջ դերում կնկարահանվի Նիկոլ Քիդմանը,- ուրբաթ օրը տեղեկացրել է Variety կինոռեսուրսը:
Բրիտանացի լեյտենանտի հուշերի էկրանավորմամբ զբաղվում է «Այրվող մարդը» (Burning Man, 2011) ֆիլմի հեղինակ Ջոնաթան Տեպլիցկին (Jonathan Teplitzky): Գլխավոր հերոսի կնոջ՝ Պատիի դերը սկզբում պետք է խաղար Ռեյչել Վայսը (Rachel Weisz), սակայն դերասանուհին այլ նկարահանումների պատճառով ստիպված է եղել դուրս գալ նախագծից, որից հետո Պատիի դերի համար հրավիրվել է Նիկոլ Քիդմանը:
Նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն ապրիլին՝ Շոտլանդիայում:








































