Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարը:
Համագումարին ներկա են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, անդամներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը։ ԲՀԿ-ից ներկա են՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը և Վահան Հովհաննիսյանը։
ՕԵԿ և ՀՀԿ գործիչները ներկա չեն համագումարին։ Ներկա են նաև ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:








































