Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Իշխանափոխություն և Ամանոր՝ առանց խոզի բդի

Ամանորի և դրա խորհրդի թեմայով ասուլիսի ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հիշեցրեց, որ մեզանում հունվարի 1-ին Ամանորը նշելը նոր երևույթ է, քանզի դեռևս 5-րդ դարից հայերը նոր կյանքի, հետևաբար՝ նաև նոր տարվա սկիզբ համարել են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը` հունվարի 6-ը, իսկ հունվարի 1-ից սկսվել է պահքի շրջանը: Խառատյանի գնահատմամբ, նոր տարին բոլոր ժողովուրդների մոտ ստացել է ունիվերսալ բովանդակություն` խզել անցյալում եղած բացասական երևույթների հետ բոլոր կապերը և ապագայի վերաբերյալ ակնկալիքների մասին մտածել:
Ամանորյան սեղանի մերօրյա ճոխությունն ու առատությունը, ըստ Խառատյանի, պայմանավորված է նրանով, որ մեր ժողովրդի մոտ տոն և սեղան հասկացությունները ձուլված են, իսկ Նոր տարին դրա կուլմինացիան է. «Առատ և ճոխ սեղանները բնորոշ են աղքատ հասարակություններին, բարեկեցիկ կյանքով ապրող մարդու համար սեղանի պարունակությունն այնքան էլ կարևոր չէ: Ցավոք, մենք այսօր տոնին վերաբերվում և սեղան ենք դնում աղքատի հոգեբանությամբ»:
Խառատյանի խոսքերով, մենք աղքատացրել ենք մեր տոների, ծիսակատարությունների մշակույթը, և զվարճանքի միակ կենտրոնը դարձել է սեղանը: Խառատյանի կարծիքով, այսօր ներքին ուրախության պակաս կա:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանն էլ նկատեց, որ Նոր տարին իր շարժումն է կորցրել. «Դեռ փոքրուց Ամանորը ինձ համար կախարդանքի հետ կապված տոն էր: Այն ուրախության սպասում էր. ես սպասում էի նվերների, պոպոկ, պնդուկ, մանդարինի»:
Սակայն Պիպոյանը նաև նկատեց, որ կյանքի որակի փոփոխությունն է պատճառը, որ տոները կորցրել են իրենց խորհուրդը. «Կյանքը պիտի առողջ լինի, որ մարդն ուրախ լինի, ներքին ուրախություն զգա տոների ժամանակ, մեր կյանքն է պետք փոխել»:
Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ արձագանքեց. «Ինչպե՞ս փոխենք կյանքը` իշխանությունների՞ն փոխենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում