Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Օտարվեց ևս մեկ տարածք (ֆոտո)

«Համաձայն ՀՀ կառավարության 09.09.2010 թ. թիվ 1258-Ն որոշման` Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ Նովայի պողոտայով պարփակված տարածքում գտնվող գույքերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և դրանք ենթակա են օտարման համապատասխան փոխհատուցմամբ` օրենքով սահմանված կարգով: Ձեր կողմից տնօրինվող գույքը գտնվում է իրացման գոտում: Խնդրվում է գույքի վերաբերյալ առկա փաստաթղթերով ներկայանալ Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ Բուզանդի 1/3 հասցեով». այս հայտարարությունը, որն այսօր արդեն պատռված է, փակցված էր տվյալ տարածքի ավտոտնակներից մեկին: Կառավարությունը 2010 թ. մարտի 18-ի 316Ա որոշմամբ «Ավագ Շին» ընկերությանը հնարավորություն տվեց այդ տարածքում կառուցել 16 հարկանի էլիտար շենք, իր երկհարկանի ավտոկայանատեղիով: Այս պահին տարվում են` «Երեխաների զարգացման կենտրոնի» գետնին հավասարեցման աշխատանքները: Բնակիչներից շատերը իրենց դժգոհությունն են արտահայտում, ոմանք էլ շատ գոհ են, որ այս մանկապարտեզը քանդվում է, քանի որ այն այնքան էլ բարեկարգ վիճակում չէր գտնվում: 
Գրիգորը, որը բնակվում է այդ տարածքում շատ մտահոգ է. «Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բան հռչակվում է «հանրային շահ», ուրեմն պետք է հանրային քննարկումներ կատարվեն, որպեսզի մարդիկ իմանան և կարողանան իրենց բողքի ձայնը բարձրացնել, քանի որ այդ բարձրահարկ շինությունը խանգարելու է նրանց թե՛ լույսի իմաստով, թե՛ օդի: Քանդվելու են նաև մանկապարտեզին հարակից ավտոտնակները, քանի որ դրանք խանգարում են»:
Գրիգորը ցավով է նշում, որ ոչ ոք այս քաղաքում չի մտածում կանաչապատ տարածքների պահպանման մասին. «Այս տարածքում շատ գեղեցիկ և հին ծառեր կային, որոնք կտրվելուց հետո հաստատ նորից չեն տնկվելու, և մենք կորցնելու ենք այն կանաչ տարածքը, որ ունեինք»:
Մարիամ Պետրոսյանը, որը իր երեխայի հետ անցնում էր այդ փոշոտ և ցեխոտ տարածքով, ասաց, թե շատ ճիշտ է, որ քանդում են, որովհետև տարածքը ոչ բարեկարգ վիճակում էր. «Թող քանդեն, գոնե մարդիկ նորմալ տներում կապրեն, ու բոլորը կողմ են, ի՜նչ դժգոհություն, շենքը ոչ ոքի չի խանգարելու, ես մակետը տեսել եմ, շենքը մեջտեղում է կառուցվելու և ունենալու է ավտոկայանատեղի, իսկ լուսավորությունը չի փակելու, 16 հարկանի և մի մուտքանի շենքը մյուս շենքերի լուսավորությունը չի փակի, և, ի վերջո, մեքենաները կանգնեցնելու տեղ կունենանք։ Ես իմ անձնական մեքենան չգիտեմ՝ որտեղ կայանեմ, տեղ չկա, իսկ նոր շենք կառուցելու դեպքում այդ հարցը կլուծվի»: 
Շատ անհանգստացած են նաև «Մենք ենք այս քաղաքի տերերը» խմբի անդամները, որոնք մի քանի ամիս շարունակ փորձում են բնակիչների ուշադրությունը սևեռել այս խնդրի վրա: Խմբի անդամներից Լենան մեզ հետ զրույցում ասաց, որ եթե տարածքը իսկապես բարեկարգման խնդիր ունի, ապա հարցը չպետք է նման կերպ լուծել. «Ինչ է ստացվում, որ տարածքը տալիս են կառուցապատողին, կառուցապատողն էլ իր բիզնես ծրագիրն է իրականացնում, և, փաստորեն, այս տարածքի բնակիչները զրկվում են իրենց բակային տարածքից, բնականաբար, կրճատվում է այն տարածքը, որը կարող էր կանաչապատ լինել: Մեր կարծիքով, նմանատիպ բակային տարածքները պետք է բարեկարգվեն քաղաքային բյուջեից, որովհետև սրանք հանրային տարածքներ են և չպետք է տրվեն ինչ-որ մասնավոր անձանց կառուցապատում իրականացնելու համար»: 
Հիշեցնենք, որ այս տարածքը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը մամուլում հերքել էր իր առնչությունն այդ տարածքի սեփականաշնորհմանը:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում