Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, TRT Haber-ի ուղիղ եթերում պատասխանելով հարցերին, անդրադարձել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, որով հակասահմանադրական ճանաչվեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը.
«Մենք այդ հարցում նախընտրում էինք լուռ դիվանագիտություն: Արդեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շանսերը շատ են դժվարացել: Սկզբնական շրջանում Սարկոզին պատերազմ էր մղում պատմության ու ազատ արտահայտվելու դեմ: Իսկ ներկայումս նա պատերազմում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի դեմ»:











































