Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ` Ստամբուլի Բեյօղլու շրջանում պայթյուն է գրանցվել: Այն տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակի շենքի մոտ, որտեղ կանգնած է եղել անվտանգության ուժերի ատոբուսը:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 ոստիկան: Պայթյունից վնասվել են նաև մոտակայքում գտնվող ավտոմեքենաներն ու շինությունները: Նշվում է, որ պայթուցիկ սարքը գործի է գցվել հեռակառավարման միջոցով: Տարվում է հետաքննություն:









































