Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացած ՄԱԿ 8-րդ համագումարում կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և միասնական ցուցակով են մասնակցելու:
Համագումարին մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կուսակցության ներկայացուցիչները, որոնց թվում է եղել նաև կուսակցության շարքերը վերջերս համալրած Վարդան Օսկանյանը։
Ըստ ԲՀԿ առաջնորդի ՄԱԿ–ի այս քայլով համալրվում է Բարգավաճ Հայաստանի մեծ ընտանիքը։
Գագիկ Ծառուկյանը նաև հույս է հայտնել, որ ԲՀԿ-ն ՄԱԿ–ի հետ միասին ուս–ուսի տված կարող են իրականացնել իրենց ծրագրերը։









































