Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Լոնդոնում անդրադարձել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի երեկ կայացրած որոշմանը, որով չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը.
«Ֆրանսիայում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Ֆրանսիան պատմական սխալ չգործեց, հաղթեց բանականությունը: Դա Ֆրանսիայի համար շատ կարևոր որոշում էր, քանի որ հակառակ դեպքում դա բիծ կթողներ Ֆրանսիայի վրա:
Որպես պատգամավոր՝ ես հիասթափված էի Ֆրանսիայում նմանատիպ օրենքի ընդունումից: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից դրա չեղյալ հայտարարումը վկայում է, որ Ֆրանսիայում առկա է բանականության, տրամաբանության ու իրավունքի գերակայություն»:








































